22/07/2022 21:51
Տոքսիկոզ․Երևույթի ազդեցությունը հղիության ընթացքի վրա
Հղիության 5-6 շաբաթականում շատ կանանց մոտ առաջանում է տոքսիկոզ կոչվող երևույթը։ Այդ ընթացքում ուտելու սովորությունները կտրուկ փոփոխվում են․ մեծանում է հոտերի նկատմամբ զգայունությունը, սրտխառնոցը, դյուրագրգռությունը, և ապագա մայրիկն անընդհատ ցանկանում է քնել:
Հազվադեպ ի հայտ եկող ախտանշաններից են անկառավարելի թուքը, բարձր ջերմաստիճանը և փսխումը:
Պետք է նշել, որ ոչ բոլորն են տառապում տոքսիկոզով։ Տոքսիկոզի ծանրությունը կախված է նյարդային համակարգի վիճակից և ապրելակերպից։
Եթե կնոջ հղիությունն անցնում է անբարենպաստ պայմաններում՝ հոգնած է, հյուծված, ընդունում է վատ սնունդ և ունի ջրի պակաս, ապա մարմինը ինքն է փորձում կնոջը դնել հանգստի ռեժիմում՝ քնելու, ուժ ձեռք բերելու, պաշարները համալրելու նպատակով։
Ցանկացած մարդ ունի եզակի գենետիկ կոդը, որը առկա է արդենիսկ բեղմնավորման պահին։ Իսկ թե որքանով այն կտարբերվի մայրական ծածկագրից, այնքան ընդգծված կլինի տոքսիկոզը։ Երբ հղիությունը զարգանում է, մոր և երեխայի մարմնի միջև է պլասենցային պատնեշ է ձևավորվում և տոքսիկոզը նվազում է. հետևաբար, կանանց մեծ մասի մոտ այն անհետանում է մինչև 12-րդ շաբաթը:
Տոքսիկոզ ունեցող կանանց մասնագետները խորհուրդ են տալիս․
Խուսափեք ուտել երկար ընդմիջումներով. Կերեք թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Հաճախ օգնում են բանանը, արմավը, չրերը, քաղցր մածունը։ Այս ամենը արագ մարսվում է, յուրացվում ու էներգիա տալիս։ Ցանկալի է հրաժարվել մսի, ձկան, ճարպային և բազմաբաղադրիչ ուտեստների մեծ չափաբաժիններից:
Շատ հաճախ սրտխառնոցն արտահայտվում է հատկապես առավոտյան՝ քնից հետո։ Դա պայմանավորված է երկարաժամկետ սովի զգացողությամբ: Այն թեթևացնելու համար փորձեք փոքրիկ խորտիկ ուտել քնելուց անմիջապես առաջ:
Որքան օրգանիզմը ջրազրկված է, այնքան մեծ է թունավորումը․ Սկսեք խմել փոքր կումերով՝ անպայման կերակուրների միջև, այլ ոչ թե ընթացքում: Համ հաղորդելու համար կարող եք նախ կիտրոն կամ լայմ ավելացնել, հանքային ջուրը նախընտրելի է խմել գազերը հեռացնելուց հետո։
Եվ ամենակարևորը, հիշեք, որ այս վիճակը, թեև տհաճ, բայց ժամանակավոր է, բացարձակապես անվտանգ ինչպես ձեր, այնպես էլ երեխայի համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։