22/07/2022 11:37
Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան:
Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց, չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։
Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլև ընդհանրապես կյանքի նկատմամբ»։