22/07/2022 13:56
Սի Ծինպինը Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել COVID-19-ից
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հուլիսի 22-ին հեռագիր Է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ COVID-19-ից շուտափույթ ապաքինվելու մաղթանքներով: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմացա, որ պարոն նախագահը հիվանդացել Է COVID-19-ով: Անկեղծ ցավակցություններ եմ հայտնում ձեզ եւ ձեր շուտափույթ ապաքինման հույս ունեմ», - մեջբերում Է հեռուստաալիքը Սի Ծինպինի հեռագիրը:
ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են, որ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է ցույց տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: