23/07/2022 14:10
Ադրբեջանից գազի մատակարարումները չեն լուծի Եվրոպայի էներգետիկ խնդիրները․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար
Գազի մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նորվեգիան կամ Ադրբեջանը, բավարար չեն՝ եվրոպական երկրներում էներգետիկ խնդիրները լուծելու համար, Foreign Policy-ն տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
Նա նշել է, որ ԵՄ-ն այս ձմռանը լուրջ դժվարություններ կունենա, եթե գոնե 15 տոկոսով չկրճատի գազի գործածումը։
«Եթե նույնիսկ ռուսական գազի առավելագույն ծավալի մի մասը «Հյուսիսային հոսքով» գա Եվրոպա, մենք, միևնույն է, ստիպված կլինենք նվազեցնել սպառումը։ Մենք չենք կարող էներգետիկ խնդիրները լուծել՝ Եվրոպայում չկրճատելով գազի սպառումը։ Լրացուցիչ մատակարարումներն այլ երկրներից՝ լինի դա Նորվեգիան, թե Ադրբեջանը, բավարար չեն»,- ընդգծել է Բիրոլը։