23/07/2022 20:06
Խորհուրդներ՝ ամռան այտուցվածության դեմ արդյունավետ պայքարի համար
Այտուցվածությունն ամռան բնորոշ խնդիրներից է, շոգ եղանակին անոթները լայնանում են, ապա նեղանում, առաջանում է սպազմ, սահմանափակվում է օրգանիզմից հեղուկի դուրսբերումը։
Այտուցվածության հիմնական «մեղավորներից» է օրգանիզմի ջերմակարգավորման, ջրային բալանսի խաթարումը։ Օրգանիզմը շոգ եղանակին հակված է հեղուկ պաշարել։ Բավարար քանակի հեղուկի օգտագործումը կարող է մեղմել օրգանիզմի «անհանգստությունը», պարզապես կարևոր է հիշել՝ չի կարելի խմել քաղցր հեղուկ։
Սննդակարգը ևս կարող է պատճառ դառնալ այտուցվածության։ Այսպիսով շոգ եղանակին պետք է սահմանափակել աղի, քաղցր, կծու մթերքները, ալկոհոլը, կաթնային մթերքները։ Այնուամենայնիվ, կան մթերքներ, որ արդյունավետ են այտուցվածության դեմ պայքարում։
Այսպիսով ցանկալի է սնդդակարգում ներառել կալիումի բարձր պարունակությամբ մթերքներ՝ ծիրան, ծիրանաչիր, կանաչ սիսեռ, նուշ, բանան, կարտոֆիլ, նեխուր, մաղադանոս։ Մթերքներ վիտամին C-ի բարձր պարունակությամբ՝ սև հաղարջ, բուլղարական պղպեղ, խնձեր, մաղադանոս, ծաղկակաղամբ, մասուր, սամիթ, մաղադանոս։ Մթերքներ՝ վիտամին P-ի բարձր պարունակությամբ՝ սև հաղարջ, բալ, խնձոր, ծիրան, հաղարջ։
Կենսակերպում փոփոխությունները ևս կարող են արդյունավետ լինել այտուցվածության դեմ պայքարում։
Օգտակար են աշխատանքից վերադառնալուց հետո ոտքերը 15 րոպե բարձր դիրքով դնելը, սառը-տաք լոգանք ընդունելը, նեղ, անհարմար կոշիկներից հրաժարվելը, սննդակարգում առավելապես միրգ, բանջարեղեն ներառելը, ֆիզիկական բավարար ակտիվությունը։
Այտուցվածությունը կարող է նաև հետևանք լինել սիրտ-անոթային համակարգի խնդիրների, երիկամային հիվանդությունների, էնդոկրին համակարգի խնդիրների. եթե այտուցները տևական ժամանակ պահպանվում են, ուղեկցվում են ցավով, կարմրությամբ, պետք է անհապաղ դիմել բժշկի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։