23/07/2022 19:53
Կատարակտա. ախտանշանները, առաջացման պատճառները, բուժումը
Կատարակտան դրսևորվում է աչքում ոսպնյակի պղտորումով։ Առողջ աչքում ոսպնյակը թափանցիկ է և լույսի ճառագայթներն ուղղում է ցանցենու վրա՝ ապահովելով նորմալ տեսողությունը։ Երբ այն պղտորվում է, հիվանդը պատկերները տեսնում է մշուշոտված։
Կատարակտան լինում է բնածին և ձեռքբերովի։ Ամենատարածվածը ձեռքբերովի կատարակտան է, որ որպես կանոն 75 տարեկանից հետո դրսևորվում է ամեն չորրորդի դեպքում։
Կատարակտայի առաջացման ռիսկի գործոններն են՝
• Տարիքը (65տ-ից հետո ոսպնյակում վատանում է սնուցումը)
• արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը
• ակնագնդի ինֆեկցիաներն ու վնասվածքները
• շաքարային դիաբետը
• ծխելը
Հիվանդությունը զարգանում է տարիների ընթացքում, ախտանիշներն ավելի արտահայտված են դառնում։
Ախտանշանները՝
• առարկաների մշուշոտված տեսնելը ,
• երկտեսությունը ,
• Գույների թույլ ընկալումը ,
• վատ տեսողությունը ցերեկային վառ լուսավորության պայմաններում և համեմատաբար լավ տեսողությունը երեկոյան ժամերին
Ախտանիշները նկատելու դեպքում պետք է անհապաղ այցելել ակնաբույժի։ Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ոսպնյակը հեռացնել և փոխարենը տեղադրել ներակնային արհեստական ոսպնյակ (ИОЛ), վերջինս ոչ միայն վերականգնում է ոսպնյակի պատՃառով կորցրած տեսողությունը, այլև շտկում նախկինում ունեցած ռեֆրակցիոն շեղումներն ու աստիգմատիզմը։ Վիրահատությունն արվում է աչքի տեղային անզգայացման պայմաններում, տևում է մինչև կես ժամ: Վիրահատությունից հետո հիվանդները մի քանի օրվա ընթացքում վերադառնում են իրենց բնականոն կյանքին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։