23/07/2022 15:13
Օստեոպորոզ․ Հիվանդության վաղ հայտնաբերման նշանները
Հիվանդությունը պայմանավորված է խողովակավոր ոսկրերի ներաճառային աճի ձեռքբերովի խանգարումով, որը հանգեցնում է յուրատեսակ այլաձևող օստեոարթրոզի գոյացմանը:
Հիվանդության էնդեմիկության պատճառները վերջնականապես հայտնի չեն։ Բնակչությանը մատակարարվող հացի և խմելու ջրի որակի բարձրացման շնորհիվ հիվանդությունը նկատելիորեն նվազել է։ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր ունի ջրի ու հողի միկրոտարրերի միջև եղած անհամաչափությունը։
Ախտաբանական հետազոտությամբ ոսկրերի մետաֆիզային հատվածներում և աճառներում հայտնաբերվում են խոր և համատարած դիստրոֆիկ և, մասամբ, կազմալուծական փոփոխություններ։ Ախտաբանական պրոցեսի ընթացքում հոդային մակերեսները տափակում են և նրանց եզրերին գոյանում ոսկրային աճուկներ, որոնց հետևանքով զարգանում են հոդերի ձևախախտումներ, ֆունկցիայի խանգարումներ, աճի դանդաղում կամ դադարում։
Երեխաների մոտ հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 6-14 տարեկանում։ Սկզբնական շրջանում գանգատներ չեն լինում։ Կարող են նկատվել մարմնի ցավոտություն, մատների մկանների կծկումներ, տարազգայություն: Նշված երևույթներն ի հայտ են գալիս և հետագայում ուժեղանում՝ մրսելու, ֆիզիկական գերլարման, վնասվածքի, վարակային հիվանդությունների դեպքում։
Հոդերի փոփոխությունները սկզբում աննշան են, սակայն աստիճանաբար ավելի ու ավելի են փոխում իրենց տեսքը, հաստանում են, կորցնում շարժունակությունը, զարգանում է մկանների ատրոֆիա, աճի դանդաղում։
Հիվանդության բուռն շրջանում հայտնաբերվում են հոդերի բազմաթիվ համաչափ ձևախախտումներ, շարժումների սահմանափակումներ, գոյանում են չափավոր արտահայտված կծկանքներ: Կոնքազդրային հոդերի ախտահարումից զարգանում է յուրատեսակ «բադի» քայլվածք։
Հիվանդության տևողությունը տարբեր է։ Այն վերանում է աճման պրոցեսների ավարտման հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։