23/07/2022 19:36
Սոխի օգտակար հատկությունները, հակացուցումները
Սոխի ամենատարածված տեսակը՝ գլուխ սոխը, պարունակում է եթերայուղեր, B1, B2, B6, PP, E վիտամիններ, մեծաքանակ վիտամին C: Հարուստ է գլիկոզիդներով, պրոտեինով, կարոտինով, ֆլավոնոիդներով, կալցիումով, քլորով, ծծումբով, կալիումով, նատրիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, երկաթով։
Սոխն ընդունված է համարել իմունային համակարգն ամրապնդող, հակաբորբոքային միջոց։ Հում գլուխ սոխը ճնշում է բակտերիաների, սնկերի զարգացումը։ Կան ուսումնասիրություններ, որ հաստատում են՝ սոխի օգտագործումը կանխում է սրտային նոպաների, ինսուլտի առաջացման հավանականությունը։
Բջջանյութը նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը, կարգավորում է միկրոֆլորան։ Քրոմը և ծծումբը թարմ սոխում նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը։
Սոխը նաև նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, արդյունավետ է ավիտամինոզի դեմ պայքարում, ամրացնում է իմունային համակարգը, նաև բարելավում է ինքնազգացողությունը։ Սոխը նպաստում է նաև մաշկի որակի բարելավմանը, հակաբակտերիալ հատկության շնորհիվ օգտակար է բերանի խոռոչի առողջության համար։
Ցուցված չէ սոխ ուտել բրոնխիալ ասթմայի դեպքում, կարող է նաև նպաստել ճնշման բարձրացմանը։ Սոխը կարող է նպաստել ստամոքսի խանգարման, մետեորիզմի, փքվածության, դիարեայի առաջացման։
Կարմիր սոխը հարուստ է B խմբի վիտամիններով, ինչպես նաև А և C վիտամիններով, պարունակում է կալիում, ցինկ, յոդ, երկաթ, մագնեզիում, պղինձ։ Հարուստ կազմության շնորհիվ կարմիր սոխն ունի իմունիտետը կարգավորող, հակասնկային, հակաբակտերիալ հատկություն, նվազեցնում է թրոմբի առաջացման հավանականությունը, նվազեցնում է նաև արյան մեջ շաքարի մակարդակը։
Ցուցված չէ լյարդի, ստամոքսի խնդիրներ ունեցողներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։