23/07/2022 22:14
Ցավում եմ, որ սուտ տեղեկություն է տարածվում ԱԺ իբր գնալու մասին, իբր սեպտեմբերին․ Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին առաջարկում եմ դիմել իշխանական խմբակցությանը և մի պարզ հարց տալ՝ արդյոք իրենք հրապարակային կարո՞ղ են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում կամ ինքնորոշման իրավունքի նշաձողի իջեցումը ցեղասպանություն է Արցախի ժողովրդի նկատմամբ:
Հիշեցման կարգով՝ հենց նաև այդ պնդման մասին էր հունիսի 3-ի մեր նախաձեռնած ԱԺ նիստը, որին ոչ միայն իշխանական խմբակցությունը չներկայացավ, այլ նաև խաղաղ ցուցարարների վրա նույն օրը նռնակներ նետվեցին:
Ցավում եմ, որ նման մակարդակում` նման սուտ տեղեկություն է տարածվում ԱԺ իբր գնալու մասին, իբր սեպտեմբերին: Օրվա իշխանությունները չունեն լեգիտիմություն, Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ:
Կարճ՝ նաև հայտնի դիսկուրսի վերաբերյալ. ԱԺ-ում ճգնաժամի պատճառը իշխանությունների հեռացման մեր հայրենակիցների պահանջն է, դրա հաղթահարման բանաձևը կամ վերադարձի առանցքը հենց դա է»: