25/07/2022 21:45
Ձմերուկի և սեխի օգտակար հատկությունները. Հակացուցումներ
Ամռանը սննդակարգում գերակշռող ձմերուկն ու սեխը, բացի հագեցնող լինելուց, ունեն նաև մի շարք օգտակար հատկություններ։
Վիտամին B9-ի (ֆոլաթթու) բարձր պարունակության շնորհիվ ձմերուկը ակտիվորեն մասնակցում է արյունաստեղծման գործընթացին և օգնում է ամրապնդել իմունային համակարգը՝ հատկապես հղի կանանց դեպքում։
Պտուղն ունի միզամուղ ազդեցություն և օգնում է երիկամներից հեռացնել ավազը։ Ավազից բացի, ձմերուկը մեր օրգանիզմն ազատում է լճացած մաղձից, ինչի շնորհիվ դեմքի երանգը նկատելիորեն բարելավվում է։ Ձմերուկի հյութալի միջուկը օգնում է մաքրել օրգանիզմը տարատեսակ տոքսիններից և թունավոր նյութերից։
Ձմերուկի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է հեռացնել ավելորդ խոլեստերինը, որը վաղ աթերոսկլերոզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Կեղևի թուրմը բուժում է հաստ աղիքի բորբոքումները։
Շնորհիվ սեխի հարուստ վիտամինների, մասնավորապես՝ E, C, B2, B6 և ֆոլաթթվի պարունակության, այն երիտասարդացնում է, բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը, կանխում է քաղցկեղի զարգացումը և ամրացնում իմունային համակարգը, արյունատար անոթները։
Սեխի մեջ պարունակվող պեկտինները մաքրում են աղիները՝ օրգանիզմից դուրս հանելով տոքսինները։ Սեխն օգտակար է փորկապության դեպքում։ Այն ունակ է զգալիորեն բարելավել տրամադրությունը՝ շնորհիվ սերոտոնինի։
Ձմերուկը և սեխը, անկախ իրենց օգտակար հատկություններից, ունեն նաև մի շարք հակացուցումներ. Ձմերուկ չպետք է օգտագործեն երիկամների և սրտի անբավարարությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցով տառապող մարդիկ։ Սեխը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետով, ստամոքսի խոց ունեցող հիվանդներին, ավելորդ քաշ ունեցողներին, ինչպես նաև կերակրող մայրերին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։