25/07/2022 20:25
Օձի խայթոց. Ախտանշաններն ու առաջին օգնությունը
Հատկապես շոգ եղանակին օձերի ակտիվությունը մեծանում է։ Խայթոցից խուսափելու համար չպետք է անհանգստացնել օձին, քանի հաճախ դա նրա ինքնապաշտպանության դրսևորումն է։ Իսկ եթե չի հաջողվել խուսափել, առաջին հերթին պետք է փորձել խուճապի չմատնվել և ձեռնարկել մի շարք գործողություններ։
Չնայած այն տարածված կարծիքին, որ տուժածը պետք է փորձի ծծել թույնը և դուրս բերել, իրականում դա կտրականապես խորհուրդ չի տրվում։ Նման տրավմատիկ գործողությունները խայթոցի տեղում կարող են վատթարացնել հիվանդի վիճակը, կամ բերանից ներս անցնելով մահացու ելք ունենալ: Շտապօգնության թիմին սպասելիս ավելի լավ է պառկեցնել հիվանդին, կծածը ջրով ողողել, շատ հեղուկներ տրամադրել և առկայության դեպքում ընդունել հակահիստամիններ։
Խայթոցի վայրում առաջանում է ցավ, այտուց, արյունազեղումներ, որը կարող է ծածկել ամբողջ վերջույթը, իսկ ջերմաստիճանը տեղում բարձրանում է: Ընդհանուր ախտանշանները ներառում են քնկոտություն, ծարավ և բերանի չորություն: Վերջույթների խայթոցներով թունավորումն ավելի հեշտ է ընթանում և դանդաղ զարգանում, քան գլխի, պարանոցի, իրանի, որտեղ թունավորման ախտանիշներն ավելի արագ են զարգանում։ Որոշ օձերի թույնը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, այնուհետև նկատվում են ցնցումներ, կաթվածներ, խոսքի և կուլ տալու խանգարումներ։
Լինում են նաև խայթոցների դեպքեր ոչ թունավոր օձերի կողմից. Այդ դեպքում, վախից բացի, կարող են նկատվել ալերգիկ ռեակցիաներ և վերքի վարակում։ Վեգետատիվ դրսևորումները, որոնք ակամա ուղեկցում են խայթոցին, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, սրտի բաբախյունը, սրտխառնոցը, փսխումը, կարող են նմանվել թունավոր օձի խայթոցի նշաններին։
Բժիշկները նշում են, որ թունավոր օձի խայթոցը երկու ատամներին բնորոշ հետք է թողնում։ Դրսևորումները կարելի է բաժանել տեղային, որոնք հայտնաբերվում են խայթոցի տեղում և ընդհանուր՝ ամբողջ օրգանիզմից։
Օձի խայթոցը հատկապես վտանգավոր է երեխաների համար։ Մի կողմից, նրանց թունավորման ախտանիշները շատ արագ են ի հայտ գալիս, քանի որ փոքր մարմնի քաշով թույնի բարձր կոնցենտրացիան է ստացվում։ Մյուս կողմից՝ երեխան կարող է մեծահասակի պես անմիջապես չըմբռնել կատարվածը և չարձագանքել, ինչի արդյունքում կբարդանա իրավիճակը։
Օձի թույնը մեծացնում է անոթների պատի թափանցելիությունը, կարող է նպաստել արյան մակարդուկների և արյան շրջանառության խանգարումների առաջացմանը։ Այս դեպքում հնարավոր են ջուր-աղ նյութափոխանակության, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտում։ Բարձր զգայունություն ունեցող մարդիկ, մասնավորապես տարեցները և երեխաները, կարող են զգալ սրտխառնոց, գլխապտույտ, փորլուծություն, շնչառության շեղում և այլ տհաճ ախտանիշներ: Ծանր դեպքերում տուժածը կարող է կորցնել գիտակցությունը և ընկնել կոմայի մեջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։