25/07/2022 14:28
Վահագն Վերմիշյանը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը. նրան 10 ժամով հեռացրել են նիստերի դահլիճից
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մանրամասներ է հաղորդել դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողության վատթարացման վերաբերյալ:
«Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը ընդմիջվեց:
Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք, և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Հ.Գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....», - Facebook-ում գրել է Կոչուբաևը։