25/07/2022 18:28
Դատարանի նիստերի դահլիճում ինքնազգացողությունը վատացած Վահագն Վերմիշյանին տեղափոխում են հիվանդանոց․ փաստաբան
«Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վահագն Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ»,- սոցցանցի իր էջում քիչ առաջ գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք՝ այսօր դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր։
Խնդիրը, ինչպես հայտնել էր փաստաբան Կոչուբաևը, կապված է գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ:
«Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք, և Վահագն Վերմիշյանը հեռացվեց դահլիճից՝ 10 ժամով:
Հ.Գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը։