25/07/2022 18:07
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.66մ (24.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.491մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 79.225մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.892մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 148.925մլն. մ³»,- նշված է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի մասին ամփոփագրում: