25/07/2022 12:32
Հուլիսի 18-24-ը հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք
Հուլիսի 18-24-ը Հայաստանում իրականացվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 1 144 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 633 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 154 685 թեստավորում: