25/07/2022 17:45
Ռուսաստանն օգոստոսից կրկնակի թանկացնում է արևածաղկի ձեթի արտահանման մաքսատուրքը
Ռուսաստանից արևածաղկի ձեթի արտահանման մաքսատուրքը օգոստոսին կթանկանա՝ հասնելով մինչև 15,987 հազար ռուբլու՝ հուլիսին մեկ տոննայի դիմաց սահմանված 8,409 հազար ռուբլու համեմատ, հայտնել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը։
Շրոտի՝ ձիթարդյունաբերության երկրորդական արտադրանքի արտահանման մաքսատուրք է սահմանվելու տոննայի համար 2 265 ռուբլին՝ հուլիսին մեկ տոննայի դիմաց գործող 1,783 ռուբլու համեմատ։
2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը արևածաղկի ձեթի համար սահմանվել է արտահանման լողացող մաքսատուրք՝ 70 տոկոսի չափով։ 2022 թվականի հուլիսի 1-ից տուրքը հաշվարկվում է ռուբլով, նախկինում այն դոլարով էր հաշվարկվում։