25/07/2022 13:12
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը:
Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
- Արձակ,
- Պոեզիա,
- Դրամատուրգիա,
- Մանկապատանեկան գրականություն:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:
Մրցույթին պետք է ներկայացնել՝
- ինքնակենսագրություն (CV),
- 3 պատմվածք /էսսե կամ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
- 10 բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
- 1 պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:
- 1 հեքիաթ/պատմվածք կա՛մ 1 պատկերազարդ պատմություն, կա՛մ վեպից/վիպակից հատված (նվազագույնը՝ 20 էջ), կա՛մ 10 բանաստեղծություն՝ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի համար:
Վեպի և վիպակի պարագայում առանձին ներկայացնել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը (մինչև 500 բառ):
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Հաղթողները կստանան դրամական պարգև 300.000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) բաժնում՝ գրողի անունը և ազգանունը։
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու:
Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով
▪ ժանրային իրացումը,
▪ լեզուն և ոճը,
▪ գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը,
▪ արդիականությունը:
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
▪ Գուրգեն Խանջյան,
▪ Հայկ Համբարձումյան,
▪ Սարգիս Հովսեփյան,
▪ Անուշ Ասլիբեկյան,
▪ Արտավազդ Եղիազարյան:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։
Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը: