26/07/2022 20:46
Ուսահոդի ցավի պատճառները
Օստեոխոնդրոզներ. ցավը կարող է տարածվել դեպի ուսահոդ, մինչև արմնկային հոդ և դաստակ, սկզբնական փուլում ցավը կարող է լինել թույլ արտահայտված, չբուժելու դեպքում թույլ ցավը վերափոխվում է սուր, ճառագայթող, կրակող ցավի, որ կարող է հանգեցնել վերջույթների թմրածության։ Ուսահոդի ցավերը հաճախ կարող են պայմանավորվել պարանոցային հատվածի օստեոխոնդրոզներով։
Ջլաբորբերը ևս կարող են ուսահոդի ցավի պատճառ դառնալ։ Հոդը պատող մկանները, կապանները մշտապես ծանրաբեռնված են, ինչը կարող է հոդի բորբոքման պատճառ դառնալ։ Բորբոքումն արտահայտվում է բութ, սուր, կտուկ ցավերով, կարող է հանգեցնել շարժումների սահմանափակման։
Օստեոարթրոզ. հոդերի դեֆորմացնող բնույթի հիվանդություններն են, որ հանգեցնում են աճառային հյուսվածքի քայքայման, հոդի դեֆորմացման, ուսահոդում ցավի, հոդերի շարժման սահմանափակման։
Քրոնիկական հիվանդությունները՝ մասնավորապես ուռուցքային հիվանդությունները ևս կարող են ուսահոդի ցավի պատչառ դառնալ։
Տեղային հոդաբորբ կարող է առջանալ ինֆեկցիոն հիվանդությունների, ռևմատոիդ արթրիտի հետևանքով։
Ուսահոդերում ցավ կարող է առաջանալ ռևմատիկ պոլիմիալգիա դեպքում. ցավը լինում է սիմետրիկ, խնդիրն արտահայտվում է շարժունակության սահմանափակմամբ։
Ուսահոդի ցավերի կանխարգելման համար խիստ կարևոր է ֆիզիկական բավարար ակտիվությունը։
Բուժումը ենթադրում է դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, վիրահատական միջամտություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։