26/07/2022 19:52
Բջջային իմունիտետի անբավարարություն. Զարգացման արատներ
Բջջային իմունիտետի անբավարարությունը կազմում է ընդհանուր առաջնային իմունային անբավարարությունների 5-10%-ը:
Հիվանդության առաջացման և զարգացման հետ մեկտեղ օրգանիզմում կատարվում են որոշակի փոփոխություններ, որոնք հետզհետե նկատելի են դառնում նաև արտաքնապես.
Դիսէմբրիոգենեզ` վահանաձև և հարվահանաձև գեղձերի զարգացման խանգարում
T-լիմֆոցիտների ֆունկցիայի և քանակի իջեցում
B-լիմֆոցիտների նորմալ մակարդակ, սակայն հակամարմին արտադրելու ֆունկցիայի իջեցում
Կրկնվող վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաներ, միկոզներ
Հուպոկալցիումեմիկ ցնցումներ
Դեմքի դիսմորֆիա` ցածր տեղադրված ականջներ, աչքերի բնական ձևից շեղումներ
Կենդանի վակցինաների նկատմամբ անսովոր, անգամ մահացու ռեակցիա
Հաճախ հանդիպում են զարգացման արատներ.
Կերակրափողի ատրեզիա
Երիկամների և միզածորանի թերզարգացում
Հոգեկան խանգարումներ
Մաշկային դանդաղեցված տիպի գերզգայունության ռեակցիաների իջեցում:
Եթե երեխան առանց ընդգծված խնդիրների շարունակում է ապրել մինչև 5 տարեկան, ապա ախտանիշներն աստիճանաբար պակասում են և դրա հետ մեկտեղ նվազում է բարդությունների զարգացման վտանգը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։