26/07/2022 21:06
Իրանի նավթային եկամուտներն աճել են 580 տոկոսով
Նավթի արտահանումից Իրանի ստացած եկամուտները վերջին 4 ամսում աճել են 580 տոկոսով, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էհսան Խանդուզին, հայտնում է IRNA գործակալությունը։
«Նավթի արտահանումից և հարկային մուտքերից ստացված եկամուտը այս տարվա առաջին 4 ամիսներին (իրանական օրացույցով՝ տարին սկսվել է 2022 թ․ մարտի 21-ից-խմբ․) աճել են 580 և 200 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ եկամուտների ավելացումը պայմանավորված է նավթի արտահանման աճով և երկրում փոխարժեքի կուրսի փոփոխությամբ։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները որոշում են ընդունել արտահանման ու ներմուծման գործառնություններում հրաժարվել դոլարի պաշտոնապես ֆիքսված կուրսից, որը մոտ 5-6 անգամ ցածր էր շուկայական արժեքից։