26/07/2022 15:07
Կանցկացվի «Լավագույն գրադարան» մրցույթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
Մրցույթն անցկացվում է չորս` hայտերի ընդունում, hայտերի քննարկում և գնահատում, արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում փուլերով:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
1. «Լավագույն համայնքային գրադարան»
2. «Լավագույն մարզային գրադարան»
3. «Լավագույն նորարար գրադարան»
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022 թ. սեպտեմբերի 5-ը՝ ներառյալ:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Կից ներկայացվում են «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։