26/07/2022 11:16
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը կգործի նոյեմբերից
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները շարունակվում են:
Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերին, իսկ նոյեմբերից արդեն կգործի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը:
«Շինարարարությունը մեկնարկել է տարվա սկզբին: Հիմնային աշխատանքներն ավարտված են, սպասում ենք շենքի ավարտական փուլին, որ տեղադրենք արհեստական խոտածածկը: Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին կլինի բացումը:
Դպրոցում մարզվելու հնարավորություն կունենա մոտ 200 երեխա: Կլինեն մանկապատանեկան առաջնության խաղեր, անհրաժեշտության դեպքում դաշտը կարող է ընդունել նաև Առաջին խմբի հանդիպումներ», - ՀՖՖ-ին ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը: