27/07/2022 15:57
Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում
Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը Վահագն Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր զարգացումներ է ներկայացրել։ Նա գրել է․«Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվեն առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել:
Հ.Գ. Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում եմ թեգեք թող տեսնի»: