27/07/2022 15:26
Արցախում կատարվել է համակարգչային հերթական հանցագործության դեպքը
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի բնակիչ Ռ. Գ.-ն (ծնված 1995թ.) ոստիկանությանը հայտնել է, որ հուլիսի 14-ին իրեն պատկանող բանկային քարտից, առանց իր իմացության, ընդհանուր 161.000 ՀՀ դրամ է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։
Արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափի նյութական վնաս:
«Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը», - հայտնում են Արցախի ոստիկանությունից: