27/07/2022 11:50
Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր
Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանին, այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը:
«Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստեր այս հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար: