27/07/2022 09:59
«Փյունիկ»-ը դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք
Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպումը։
Հայաստանի չեմպիոնը հաղթել է մրցակցին 4:1 հաշվով և դարձել հայկական առաջին ակումբը, որը հաղթահարել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք։
«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։
«Դյուդելանժ»-«Փյունիկ»՝ 1:4 (1:1)
Դյուդելանժ, «Յոս Նոսբաում» մարզադաշտ
Մրցավար՝ Խոսե Մունուերա (Իսպանիա)
Գոլերը՝ Հասան, 21, Ժունինյո, 24, Յուրիչիչ, 54, 85, Օտուբանջո, 76