28/07/2022 18:10
Սպիտակեցնե՞լ, թե մաքրել ատամները. որ մեթոդն է ավելի ճիշտ
Ձյունաճերմակ ժպիտը առողջ մարդու այցեքարտն է, այդ պատճառով էլ պետք է հոգ տանել ոչ միայն ատամների ամբողջականության պահպանման, այլ նաև էսթետիկ տեսքի մասին։
Ո՞ր տարբերակն է ճիշտ՝ «մաքրումը», թե սպիտակեցումը։
Խոսենք մաքրելու մասին
Այս ատամնաբուժական ծառայությունը բաղկացած է երեք փուլից։ Դրանցից առաջինն ուլտրաձայնն է, որի օգնությամբ հեռացվում են ատամների դեղնության կամ մգության պատճատ հանդիսացող ատամնաքարերը և ատամնափառը։
Երկորրդ քայլը Air Flow սարքով միջամտությունն է, որի ժամանակ ապարատը ճնշման տակ կալցիումի կամ սոդայի հիմքով փոշի է ցանում։ Սա արդյունավետ միջոց է, որը թույլ է տալիս մաքրել ատամաների միջև եղած տարածությունը։
Երրորդ փուլը փայլեցումն է, երբ ատամի մակերեսն իդեալական հարթ է դառնում՝ շնորհիվ հարթեցնող մածուկի։ Այս երեք պրոցդուրաները խորհուրդ է տրվում կատարել տարեկան մեկ անգամ, ինչի արդյունքում ատամները նաև սպիտակում են՝ ձերբազատվելով դեղին կամ շագանակագույն երանգից։
Ծանոթանանք սպիտակեցման հետ
Գոյություն ունի ատամների սպիտակեցման մի քանի մեթոդ։ Դրանցից առաջինը լազերայինն է, որը ոչ միայն չի վնասում ատամները, այլև ամրացնում է էմալը։ Պրոցեդուրան կատարվում է հատուկ գելի միջոցով, որը լազերի ազդեցության տակ ակտիվ թթվածին է արտազատում։ Դրա ատոմներն էլ հենց չեզոքացնում են կուտակված պիգմենտը։
Ատամների սպիտակեցման մյուս տեսակներից են քիմիական, Zoom մեթոդով և տնային պայմաններում սպիտակեցումները։ Բոլոր այս մեթոդները ունեն հակացուցումներ, որոնցից են նաև հղիությունը և կրծքով կերակրումը։
Եվ վերջում. պետք է հիշել, որ էմալի սպիտակեցում 20-30 տոնով անհնար է։ Եթե ատամնաբուժական որևէ կլինիկա հրաշք է խոստանում, ավելի ուշադիր ուսումնասիրեք բժշկական այդ հաստատության փորձը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։