28/07/2022 18:40
Վարունգի օգտակար հատկությունները
Վարունգը ֆիտոնուտրիենտների՝ ֆլավոնոիդների, լիգնանների, տրիտերպենների աղբյուր է, որ հայտնի են հակաօքսիդանտ, հակաբորբոքային հատկություններով։ Վարունգի կեղևը և սերմերն ամենաօգտակարն են. պարունակում են բջջանյութ, բետա-կարոտին, կալցիում։
Վարունգը միներալների և վիտամինների աղբյուր է։ Ցածր կալորիականության շնորհիվ համարվում է դիետիկ սննդակարգի կարևորագույն բաղադրիչներից։ Բանջարեղենը հայտնի է հակադիաբետիկ, հիպոլիպիդեմիկ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ, օրգանիզմը մաքրող հատկություններով։
Վարունգի թարմ հյութն ունի հանգստացնող հատկություն, նվազեցնում է այտուցվածությունը, արևային այրվածքների դեպքում նվազեցնում է ցավը։
Վարունգը կենսական է ջրազրկման դեմ պայքարում։ Հարուստ է բջջանյութով, որ խիստ բարելավում է մարսողությունը, կարգավորում է միկրոֆլորան։ Վարունգը հարուստ է նաև հեշտ յուրացվող կալցիումով, որ խիստ անհրաժեշտ է ոսկրերի առողջության համար։
Վիտամին C-ն նվազեցնում է օրգանիզմում քրոնիկ բորբոքային գործընթացները, օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, հակաօքսիդանտները նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը։
Վարունգը նաև օգնում է ազատել երիկամները և միզապարկը տոքսիններից։ Մագնեզիումի պարունակության շնորհիվ վարունգն օգնում է կարգավորել արյան ճնշումը։ Վարունգի օգտագործումը բարելավում է նաև մազերի, մաշկի որակը։
Ֆլավոնոիդների մեծ քանակությունը, հակաօքսիդանտները պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալներից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։