28/07/2022 11:49
Իշխանությունը կապ չունի ընդդիմադիրների կալանքից ազատման հետ. Նախարար
Իշխանությունը կապ չունի ընդդիմադիրների կալանքից ազատման հետ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Իշխանությունը ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, հիմա էլ որևէ կապ չունի նրանց ազատ արձակման հետ, այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ողջունելի է», - ասաց նախարարը:
Նա նշեց, թե ուրախ են, որ մարդիկ ազատ են արձակվում, քանի որ բեռնաթափվում են քրեակատարողական հիմնարկները: