28/07/2022 15:23
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ
Հայ մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումներ։
Հուլիսի 28-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տուզլա Սիթի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) պատասխան հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արտեմ Գասպարյանը։
Նույն օրը՝ էստոնական Լիլեկուլա քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Լևադիա» (Էստոնիա) - «Հիբերնիանս» (Մալթա) պատասխան հանդիպումը։ Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական բրիգադը։
Մրցավարի օգնականներն են Արթուր Գդլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։