28/07/2022 16:25
Կառավարությունն արտոնություն տվեց «Ստեպ-Պրոգրես» ՍՊԸ-ին. նախատեսվում է 9.9 մլրդ դրամի ներդրում
Գործադիրը որոշում է ընդունել «Ստեպ-Պրոգրես» ՍՊԸ ներկայացրած հայտը բավարարելու և ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը կիրառելու մասին:
Հիմնավորման համաձայն՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Երևանում սերուցքային կարագի արտադրության համար:
Նախատեսվում է 9.9 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման և 70 մլն դրամ՝ կապիտալ ծախսերի համար, ակնկալվում է ստեղծել 9 աշխատատեղ։