28/07/2022 11:01
Ճապոնիան աշխարհում առաջին տեղում է՝ քովիդի դեպքերի օրական աճով
Ճապոնիան, որտեղ կորոնավիրուսի ամբողջ համավարակի ընթացքում նշվել Է հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը, դուրս Է եկել բոլոր երկրների թվում առաջին տեղը՝ քովիդի դեպքերի թվի օրական աճով: Դա հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հուլիսի 27-ի դրությամբ՝ Ճապոնիայում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 հազար դեպք: ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 26-ին Եվրոպայում արձանագրվել Է 210,9 հազար նման դեպք: Հուլիսի 27-ին, բացառությամբ Ճապոնիայի, առավելագույն թիվը եղել Է ԱՄՆ-ում, որտեղ արձանագրվել Է ավելի քան 117,5 հազար դեպք: Հաջորդը գալիս են Հարավային Կորեան (100,3 հազար դեպք), Իտալիան (88,7 հազար) եւ Ֆրանսիան (87,6 հազար):
Գրեթե ամբողջ համավարակի ժամանակ Ճապոնիան ցույց Է տվել քովիդով հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը: Վերջին մի քանի շաբաթում, ինչպես նշում են իշխանությունները, երկրում համավարակի յոթերորդ ալիքն Է: Կառավարական հանձնաժողովի կարծիքով՝ հիվանդացածների թվի կտրուկ աճը կապված Է BA.5 ենթատարբերակի տարածման հետ:
Չնայած համաճարակային իրավիճակին, Ճապոնիայի կառավաությունը չի պլանավորում մտցնել սահմանափակումներ: Մարդկանց հորդորում են դրսեւորել զգոնություն եւ անցնել կրկնական պատվաստում: