29/07/2022 18:10
Գլխացավ. Տեսակներն ու բնորոշող հատկանիշները
Գլխացավ տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և դիսկոմֆորտի զգացումը: Կենցաղում գլխացավը օգտագործվում է որպես գանգաթաղի շրջանի տհաճ զգայությունների բնութագրում: Պետք է նկատել, որ գլխացավն ախտանիշ է, ոչ թե հիվանդություն: Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային` հատկապես նյարդային թելերի միջոցով:
Գլխացավերը հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով
Նոպաների ամսական հաճախականություն
Հիվանդության տևողություն
Տեղակայում
Ճառագայթում
Բնույթ
Նոպաների ի հայտ գալու հաճախականություն
Նոպայի տևողություն
Ինչպես է այն սկսվում և ինչպես ավարտվում
Գլխացավի ի հայտ գալու ժամանակ
Ինչն է ուժեղացնում և դադարեցնում գլխացավը
Ուղեկցող ախտանիշներ
Տարածված բնույթ են կրում առաջնային գլխացավերը, որոնք կազմում են հիվանդության հիմքը: Դրա հետ մեկտեղ հիվանդության էթիոլոգիան հաճախ մնում է չպարզված: Առաջնային գլխացավերից են լարվածության գլխացավը, միգրենը, փնջային գլխացավը:
Լարվածության գլխացավը գլխացավերի ամենատարածված ձևն է: Դրանք կոչվում են սթրեսոգեն և գլխամաշկի մկանների լարվածության գլխացավեր։
Փնջային գլխացավով և միգրենով տառապող հիվանդների թերապիան անցնում է մի շարք բարդ կլինիկական փուլեր: Այն ներառում է կանխարգելիչ բուժում, ինչպես նաև ցավային գրոհի դադարեցում`բուժման սրացման ժամանակ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։