29/07/2022 20:10
Հիվանդություններ, որոնց դեպքում ցուցված չէ կվասի օգտագործումը
Կվասը որպես կանոն չորս բաղադրիչից է պատրաստվում՝ ջուր, շաքար, հաց, խմորիչ։ Այս չորսից օգտակար կարելի է համարել միայն ջուրը, մյուս երեքը կարող են բացասական հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։
Տարեկանի հացից պատրաստված կվասը վատ չէ, բայց մեծ քանակի օգտագործման դեպքում բացասաբար է ազդում աղիների միկրոֆլորային՝ ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ հատկապես ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ, իմունային հիվանդություններ ունեցողների։
Հացը պարունակում է գլյուտեն, որ մի շարք հիվանդությունների դեպքում ցուցված չէ, ինչպես գաստրիտի, պանկրեատիտի, ստամոքս-աղիքային համակարգի այլ հիվանդությունների, իմունային հիվանդությունների, ինչպես նաև ալերգիայի, գլյուտենի հանդեպ անտանելիության դեպքում։
Խմորիչը բացասաբար է ազդում ստամոքսաաղիքային համակարգի միկրոֆլորային՝ այն կարող է հանգեցնել խմորման, փքվածության։
Կվասը ցուցված չէ նաև հիպերտոնիա,շաքարային դիաբետ, լյարդի հիվանդություններ ունեցողներին։ Շաքարի բարձր պարունակությամբ խմիչքը սննդակարգում չպետք է ներառեն նիհարել ցանկացողները։
Այնուամենայնիվ կվասի ճիշտ ընտրության համար կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը. այն պետք է պարունակի միայն ջուր, հաց, շաքար, թթվեցման միջոց՝ օրինակ ածիկ։ Եթե կա լիմոնաթթու կամ այլ կոնսերվանտներ, համային խթանիչներ, չարժե գնել։
Կարևոր է նաև գնել ապակյա տարայով, քանի որ պլաստիկե տարայի դեպքում պլաստիկից հեղուկի մեջ կարող են հայտնվել վտանգավոր տարրեր։
Լավագույն տարբերակը տանը պատրաստելն է՝ բավական է տարեկանի հացի փշուրները լցնել ջրի մեջ, ջուրը շաքարով քաղցրացնել՝ խմորման համար, երեք օր անց խմիչքը պատրաստ կլինի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։