29/07/2022 19:10
Քայլք և առողջություն. Հաշվարկումը՝ ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշ
Քայլքը հիանալի միջոց է բարելավելու ընդհանուր ֆիզիկական առողջությունը: Շարժումները անվտանգ են, գրեթե անազդեցիկ, հասանելի մարդկանց ճնշող մեծամասնությանը, իսկ էֆեկտը համեմատելի մարզասրահներում անցկացրած ժամանակին:
Առօրյա քայլքը՝
Օգտակար է սրտի, թոքերի և արյան շրջանառության համար
Օգնում է նիհարել
Բարձրացնում է ստորին մարմնի մկանների տոնուսը
Ապահովում է ոսկրերի ամրություն՝ մարմնի ստորին հատվածում
Կանոնավոր վարժությունները ամրացնում են մկանները, ոսկորները և հոդերը՝ նվազեցնելով ցանկացած վնասվածքի, այդ թվում՝ կոտրվածքների վտանգը: Քայլելը բարելավում է տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել դեպրեսիան և անհանգստությունը:
Ակտիվ տեմպով քայլելը զարգացնում է ձեր սիրտն ու թոքերը: Այն օգնում է նաև նիհարել. Քայլելով ընդամենը 1,6 կմ՝ կարող եք այրել մինչև 100 կկալ։
Խորհուրդ է տրվում օրական առնվազն 30 րոպե տրամադրել արագ քայլելուն՝ որքան հնարավոր է հաճախ։ Այնուամենայնիվ, նույնիսկ 10 րոպե ամենօրյա ակտիվ քայլքը բարելավում է ֆիզիկական պատրաստվածությունը:
Տիպիկ սխալը քայլն արագացնելիս դրա երկարությունը մեծացնելն է: Սա հանգեցնում է կոճի և ծնկի վրա չափազանց մեծ ցնցումների, և մկանների ցավի, որոնք անցնում են ստորին ոտքի առջևի երկայնքով: Քայլելիս հիմնական ջանքերը զարգացնում են ոտքերի հետևի մկանները, հետևաբար, փորձեք հնարավորինս գետնից հրելոտքը՝ աշխատելով ստորին մկանի հետ:
Քանի որ անհարթ մակերևույթների վրա քայլելը մեծացնում է վնասվածքների, հատկապես կոճի ոլորման վտանգը, կարևոր է ընտրել կոշտ կաշվե կոշիկներ՝ բարձր, մինչև կոճ երկարությամբ վերնամասով: Եթե դուք արշավ եք գնում ուսապարկով, ապա դրա ժապավենները պետք է լինեն փափուկ, կարգավորելի երկարությամբ։ Ներքևից ցանկալի է լրացուցիչ գոտի՝ ամրացված գոտկատեղին։
Նորօրյա բջջայինները լայն հնարավորություններ են տալիս հաշվարկել քայլքն ու հետևել օրգանիզմի աշխատանքին, ակտիվության մակարդակին, անցած հեռավորությանն ու այրված կալորիաներին։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրական քայլել 10,000 (մոտ 8 կմ) քայլ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ տարիքի հետ շարժունակության սահմանափակումները կարող են սահմանափակել նաև օրական քայլերի հնարավոր քանակությունը: 60 տարեկան և ավել մեծահասակների համար օրական քայլքը ներառում է 6000-8000 քայլ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։