29/07/2022 19:35
Սննդակարգ և կենսակերպ՝ ատամների սպիտակեցումից հետո
Ատամների սպիտակեցումը ենթադրում է էմալի բնական կամ ձեռքբերած երանգավորման փոփոխություն։ Որպես հետևանք բարակում է էմալի պաշտպանական շերտը, վերականգնման համար անհրաժեշտ է 10-ից 14 օր։
Դեռ չվերականգնված էմալը զգայուն է հատկապես գունավոր մթերքների հանդեպ, ուստի սպիտակեցման արդյունքը չփչացնելու, երկարաժամկետ պահպանելու համար կարևոր է որոշ ժամանակ «սպիտակ» սննդակարգով ապրելը։
Սննդակարգում պետք է ներառել ոչ միայն անվտանգ, այլ նաև օգտակար մթերքներ, որ կպարունակեն միներալներ՝ հատկապես կալցիում, ֆտոր, վիտամիններ՝ հատկապես A, E, C։
Թույլատրելի մթերքները՝
• Կաթնամքերք, որ չի գունային հավելումներ
• Մրգեր, բանջարեղեն՝ ոչ վառ երանգների
• Ծովամթերք
• Թռչնամիս, ձվի սպիտակուց
• Մակարոն, կարտոֆիլ, ձավարեղեն
• Հացաբուլկեղեն
• Քարաուզ, ծնեբեկ՝ շոգեխաշած
«Սպիտակ» սննդակարգը կարող է ներառել բոլոր այն մթերքները, որ չունեն երանգավորող հատկություն։ Կարևոր է ոչ միայն էմալի երանգը պահպանելը, այլ նաև էմալը չվնասելը. թթու, աղի, կծու, սառը, տաք մթերքները խոցելի են դարձնում էմալը՝ խթանելով բորբոքային, ինֆեկցիոն գործընթացներ։ Ցանկալի չէ նաև կոշտ մթերքների օգտագործումը։
Ոչ ցանկալի մթերքներ՝
• Թեյ՝ ցանկացած տեսակի
• Սուրճ, կոֆեին պարունակող խմիչքներ, կակաո
• Վառ երանգավորում ունեցող սոուսներ
• Բանջարեղենային, մրգերից պատրաստված խմիչքներ
• Բոլոր ցիտրուսային մրգերը, թթվաշ խնձոր
• Շոկոլադ, քաղցրավենիքներ
• Ձվի դեղնուց
Վերոնշյալ մթերքները բացառել պետք է նվազագույնը երկու շաբաթ՝ մինչև կվերականգնվի էմալը, ապա կարևոր է վառ երանգավորում ունեցող մթերքների օգտագործումը սահմանափակելը։ Որքան երկար հնարավոր լինի ապրել «սպիտակ» սննդակարգով, այնքան երկար կպահպանվի սպիտակեցման արդյունքը։
Ատամներին վնասակար ազդեցություն ունեն ծխախոտը, ալկոհոլը. ճերմակ ժպիտի համար հրաժարվել է պետք ծխախոտից. նիկոտինն ու ճերմակ ատամնաշարը համադրելի չեն։
Սպիտակեցրած ատամների խնամքը չի ենթադրում միայն հատուկ սննդակարգ, խիստ կարևոր է նաև հիգիենան։
Պետք է օգտագործել փափուկ խոզանակ, կանայք պետք է որոշ ժամանակ հրաժարվեն վառ երանգի շրթներկներից, ուշադրություն պետք է դարձնել նաև դեղամիջոցներին. դրանք չպետք է պարունակեն ներկանյութեր, սպիտակեցման արդյունքը պահպանելու համար կես տարին մեկ անգամ պետք է դիմել պրոֆեսիոնալ մաքրման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։