29/07/2022 15:18
Եղբայրս ստիպված է հեռանում Կենտրոնական բանկից, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են. Ավետիք Չալաբյան
Իշխանությունը փորձելու է ինձ կրկին վերադարձնել անազատության, սա է նրանց նպատակը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Չալաբյանը, հիշեցնենք, երկու օր առաջ էր ազատ արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից:
Չալաբյանը հայտարարել է, որ իրեն ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից:
Նրա խոսքով՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդում է իրականացվում.
«Երեկ եղբայրս հայտարարեց, որ հեռանում է Կենտրոնական բանկից, բայց նա ստիպված է հեռանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են», - ասել է ընդդիմադիր գործիչը: