29/07/2022 09:37
«Ժողովուրդ». Ինչու է նախաքննական մարմիններում խառնաշփոթ ստեղծվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններում խառնաշփոթ է ստեղծվել:
Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո իրավապահ համակարգում քննարկում է եղել քրեական գործերի ենթակայության հարցը բարձրացնել, և եթե որևէ նախաքննական մարմնում, օրինակ՝ ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում կան այնպիսի քրեական գործեր, որոնք իրենց կառույցի քննության ենթակա գործ չեն, ապա ուղարկել՝ ըստ ենթակայության:
Արդյունքում նախաքննական մարմինները սկսել են քրեական գործերը մեկը մյուսին ուղարկել, ինչը համակարգում աշխատանքային խառնաշփոթ է ստեղծել: Այս իրավիճակն առավել զայրացրել է փաստաբաններին, քանի որ գործերի քննությունները կանգ են առել, ու, ըստ նրանց, մինչև նոր քննիչը ծանոթանա արդեն մեկ տարի քննված գործին, իրենց պաշտպանյալի իրավունքները կխախտվեն»։