30/07/2022 19:00
Հնդկաձավար. օգտակար հատկությունները
Հնդկաձավարը հարուստ է սպիտակուցով, որի պարունակությամբ զիջում է միայն ոլոռին, հնդակաձավարի սպիտակուցներում կան մեծաքանակ ամինաթթուներ, որ խիստ կարևոր են սպիտակուցի սինթեզի համար։
Հնդկաձավարն ընդունված է համարել բուսակերների սննդակարգի «միս»։
Թաղանթանյութի շնորհիվ հնդկաձավարը երկար ժամանակ ապահովում է հագեցածության զգացում. նիհարել ցանկացողների սննդակարգի կարևորագույն բաղադրիչն է հնդկաձավարը։ Օգտակար է փորկապության դեպքում, բարելավում է մարսողությունը։
Հնդկաձավարը պարունակում է նաև B խմբի վիտամիններ, որ խիստ կարևոր են նյարդային համակարգի համար։ Որոշ գիտնականներ պնդում են, որ հնդկաձավարը նաև նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ ֆլավոնոիդների պարունակության շնորհիվ։
Հնկկաձավարը պարունակում է նաև E և K վիտամիններ, որ յուրացվում են ճարպերի համադրությամբ։
Միներալներից հնդկաձավարը հարուստ է մագնեզիումով, երկաթով, ցինկով, պղնձով, ֆոսֆորով, կալիումով։
Հնդկաձավարը կալիումի, թաղանթանյութի պարունակության շնորհիվ օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, ամինաթթուների պարունակության շնորհիվ հնդկաձավարը նպաստում է նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։