30/07/2022 13:34
ԳՇ պետը շարունակում է ստուգել զորքերի մարտունակությունը
Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում:
ՊՆ-ից հայտնում են, որ նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ: