30/07/2022 11:34
«Գյումրիի պապիկների» գործով կալանավորված Գեղամ Մանուկյանի որդին և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ. մյուս երեքն ազատ կարձակվեն
«Գյումրիի պապիկների» գործով կալանավորված հինգ մեղադրյալներից երեքը՝ դաշնակցականներ Արսեն Մարտոյանը, Գևորգ Մուրադյանը, Գոռ Մաթևոսյանը, ազատ կարձակվեն կալանքից, այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը:
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք` 2022 թ. մայիսի 8-ին «Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և ավտոերթի մասնակիցների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում կալանավորվել էին Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գոռ Սարգսյանը, Գևորգ Մուրադյանը: