30/07/2022 11:00
Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ. Փաստաբան
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, այս մասին հաղորդել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ըստ փաստաբանի` արդեն 5 օր է՝ չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են:
«Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի 4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն իսկ վերածվել է պատժի: