30/07/2022 15:10
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, հայտնում են ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: