01/08/2022 20:30
Ականջի օմբախցան. Ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ
Ականջի օմբախցանը ականջի արտաքին լսողական անցուղում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` փոշու, կեղտի ներթափանցումը:
Օմբախցանը սկզբում փափուկ է, այնուհետև` գնալով քարանում է։ Այն դեպքերում, երբ ականջի օմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, այն չի հանդիսանում որևէ խանգարման պատճառ: Իսկ լսողական անցուղու լիովին խցանված լինելու դեպքում, հիվանդը սկսում է զգալ ականջի փակվածություն, լսողության զգալի թուլացում, սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում։
Վերը նշված ախտանիշների առաջացման բարենպաստ պայման կարող է դառնալ նաև ականջի մեջ հանկարծակի ջուր լցվելը կամ ականջի փայտիկների խորը ներթափանցումը: Այն դեպքում, երբ ականջի օմբախցանը ճնշում է լսողական անցուղին և թմբկաթաղանթը, դառնում է մի շարք այլ խանգարումների պատճառ, ինչպիսիք են` հազ, աղմուկ ականջներում և գլխապտույտ։
Խանգարումներն ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել բուժօգնության։ Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է փափկեցնող միջոցներ։
Խստիվ արգելվում է ականջի օմբախցանը հեռացնել ինքնուրույն` որևէ սուր առարկայի կիրառմամբ: Դա կարող է վնասել թմբկաթաղանթը և դրա հետ մեկտեղ` արտաքին լսողական անցուղին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։