01/08/2022 20:59
«Սպառողի ընտրություն». «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն շարունակում է լինել առաջատարը ոլորտում (Տեսանյութ)
Օրեր առաջ Երևանի «Opera Suite» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված «Սպառողի ընտրություն» խորագրով մրցանակաբաշխությունը։
Անվանակարգում ներկայացված էին երեսունից ավելի հայկական ընկերություններ, կազմակերպություններ, որոնք իրենց տարիների աշխատանքի, փորձի, բարձր որակի պահպանման շնորհիվ վաստակել են սպառողի սերն ու ընտրությունը։
Տեղական արտադրության ընկերությունների շարքում՝ գրանցած հաջողությունների, որակյալ համի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ առանձնացավ «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան»-ն՝ արժանանալով «Սպառողի ընտրություն» մրցանակին։
Aysor.am-ի հետ զրույցում «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տնօրեն Վահագն Գևորգյանը պատմեց ընկերության զարգացման հեռանկարների և ընդլայնման հնարավորությունների մասին։
«Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախկինում ևս ստացել ենք նման մրցանակներ, որը շատ պարտավորեցնող է, և ուրախ ենք, որ սպառողը գնահատել է մեր ջանքերը և ընտրել մեզ, քանի որ սննդի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար շատ կարևոր և առաջնային է վերջնական սպառողի արձագանքն ու կարծիքը։
Ապագայում ևս ունենք զարգացման պլաններ՝ նոր արտադրատեսակների ստեղծում, արտադրության ծավալների ավելացում, տոհմային տնտեսության գործարկում, որը հնարավորություն կտա թոթափել արտերկրից կախվածությունը», - ասաց ընկերության տնօրենը։
«Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը, ով տարիներ շարունակ ղեկավարում է կառույցը, կարևորեց ոլորտում տեղական ընկերությունների և պետության սերտ համագործակցությունը։
«Համագործակցությունը պետական և հասարակական կազմակերպությունների հետ նույնպես կարևոր է. տարբեր միջոցառումների, քննարկումների, նույնիսկ, առողջ բանավեճերի արդյունքում կծնվի լավագույնը։
Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել սպառողին գրավելու համար. դա կարելի է անել միայն բարձրորակ արտադրանք և ծառայությունների փաթեթ մատուցելով։
Ցավալի է, որ ներկրումը երեք անգամ ավելի շատ է, քան արտահանումը. մինչև չկոտրենք այդ համամասնությունը՝ ի շահ մեզ, երկիրը հեռանկար չի ունենա։ Ուժերը համախմբելով միայն կարող է այդ պոտենցիալը ավելի էֆֆեկտիվ աշխատել», - ասաց սպառողների միության նախագահը։
«Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի փոխնախագահ Սյուզաննա Չիլինգարյանը՝ լինելով իրավաբան, շատ է կարևորում օրինական աշխատանքը, սպառողի հանդեպ հարգանքն ու որակյալ արտադրանքի մատուցումը։
«Այս մրցանակաբաշխությունը, միանշանակ, մեզ համար ևս պարտավորեցնող է և մենք հաշվետու ենք սպառողների առաջ. այն սպառողի ընտրությունն է, քանի որ նա ինքն է թելադրում, թե ինչ արտադրանք է ցանկանում, որն է իր քիմքին հաճելի, իսկ մենք ընդգծում ենք այդ ամենը՝ հայկական ընկերությունների մեջ բարձրացնելով սպառողակենտրոնությունն ու սրտացավ աշխատանքը։
Ունենք բազում ծրագրեր՝ տուրք տալով հայկական արտադրանքին, լինելով պահանջատեր՝ զարգացնել տնտեսությունն ու երկիրը», - մանրամասնեց ասոցացիայի փոխնախագահը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։