01/08/2022 12:11
Ադրբեջանական իշխանության հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, շարունակում է կառավարել Հայաստանը. Արսեն Բաբայան
Այլևս փաստ է, որ հայկական երկու Հանրապետություններ քաղաքացիների մուտք գործելու իրավունքը որոշվում է Ադրբեջանում, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ՝
1) «Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։
2) Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետություն:
Մենք այսպիսի Հայաստան հաստատ չենք երազել...
Ադրբեջանական իշխանության հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի, շարունակում է կառավարել Հայաստանը», - Facebook-ում գրել է Բաբայանը։