01/08/2022 20:13
ՊԲ-ն հաստատում է.մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը. հայկական կողմը կորուստներ չունի
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հայկական կողմից կորուստներ չկան:
Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը