01/08/2022 11:37
Արգելվել է Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան
Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց մի քանի ժամ անց «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք։
«Արդեն հստակ է, որ պատրաստված է, այսպես կոչված, ոչ ցանկալի մարդկանց ցուցակ: Եվ, ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն տերը չէ իր կոչումին և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումներին։
Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավի դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը, մանավանդ, երբ կմտածեն այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատի, ի խնդիր Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին:
Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը», - նշվում է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտեի հայտարարության մեջ։