01/08/2022 11:15
Գալիք տարի շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ. ՀՀ փոխվարչապետ
Գալիք տարի շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ, ՀՀ կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող շինարարական աշխատանքներին։
«Այս տարվանից սուբվենցիոն հայտերը սկսում ենք ընդունել առաջին կիսամյակից հետո։ Փաստացի այս պահին 2023թ. համար հայտերն ընդունվում են, որը մեզ հնարավորություն կտա մրցութային բոլոր կարգերը, համալիր փորձաքննությունները, նախագծման փուլն անցկացնել, և արդեն 2023թ. շինարարական եռուզեռը մարզերում կսկսվի շատ ավելի վաղ», - նշել է ՀՀ փոխվարչապետը։