02/08/2022 21:24
Գերքրտնարտադրություն. Առաջացման պատճառներն ու բուժման եղանակները
Քրտնարտադրությունը մարմնի ջերմակարգավորման համակարգի բնական ռեֆլեքսային ռեակցիան է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճաններին: Քրտինքի արտազատումը թույլ է տալիս պաշտպանել օրգանիզմը գերտաքացումից և հավասարակշռել ներքին ջերմաստիճանը։
Սակայն առատ քրտնարտադրությունը այն իրավիճակներում, որոնք կապված չեն շոգի կամ ֆիզիկական վարժությունների հետ, սովորաբար ազդանշան է ջերմակարգավորման և քրտնագեղձերի պաթոլոգիայի մասին:
Քրտինքը արտազատվում է մաշկի մակերեսին արտաքին արտազատման հատուկ գեղձերի միջոցով, այն պարունակում է հանքային աղեր, միզանյութ, ամոնիակ, ինչպես նաև տարբեր թունավոր նյութեր և նյութափոխանակության պրոցեսների արտադրանք։
Աճող քրտնարտադրության պատճառները կարող են լինել ՝
հորմոնալ հավասարակշռության խանգարումներ (սեռական հասունացման, դաշտանադադարի ժամանակ), հիպերթիրեոզ, շաքարախտ, գիրություն,
նյարդահոգեբուժական և հոգեսոմատիկ խանգարումներ, ծայրամասային անոթների և նյարդերի հիվանդություններ,
վարակիչ բնույթի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանի կտրուկ աճով կամ անկմամբ,
սրտանոթային պաթոլոգիաներ (արյան ճնշման խանգարում, սրտի անբավարարություն),
որոշ քաղցկեղներ՝ հատկապես ուղեղի ուռուցքներ,
միզուղիների համակարգի պաթոլոգիա,
ջերմակարգավորման համակարգի բնածին անոմալիաներ,
ալկոհոլից, թմրամիջոցներից, սննդից սուր կամ քրոնիկ թունավորման արդյունք։
Երբեմն ավելացած քրտնարտադրությունը մարդու հոգե-հուզական վիճակի մի տեսակ ցուցանիշ է։ Այս իրավիճակում քրտինքի արտազատումը մարմնի արձագանքն է սթրեսին և արյան մեջ ադրենալինի ավելացմանը:
Եթե ավելացած քրտնարտադրությունը չունի կոնկրետ պատճառ, կամ ժամանակավոր երևույթ է, որը կապված է կյանքի որոշակի շրջանի հետ (հղիություն, դաշտանադադար), կարող եք փորձել նվազեցնել դրա դրսևորման աստիճանը:
Գերքրտնարտադրության բուժումը պետք է սկսել հիգիենայի կանոնների զգույշ պահպանմամբ՝ ամենօրյա ցնցուղ, պարբերաբար սրբվել խոնավ սրբիչով, հաճախակի սպիտակեղեն փոխել և այլն:
Կարևոր է նաև սննդակարգի պահպանումը. ամենօրյա սննդակարգը պետք է բաղկացած լինի բնական մթերքներից, որոնք պարունակում են նվազագույն համեմունքներ, աղ և առավելագույն վիտամիններ և միկրոտարրեր: Խորհուրդ է տրվում սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքները (թունդ թեյ, սուրճ, կոկա-կոլա, շոկոլադ), ինչպես նաև ալկոհոլային մթերքները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։